100% համապատասխանում է էլեկտրոնային ՀԴՄ պահանջներին

Էլեկտրոնային ՀԴՄ՝ ուղիղ ձեր կայքից

Ցանկացած կայք, ցանկացած համակարգ՝ վաճառքները գրանցվում են ՀՀ ՊԵԿ-ում ավտոմատ, իսկ էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը պատրաստ է վայրկյանների ընթացքում։

5 րոպե
Առաջին կտրոնը՝ API-ի միացումից հետո
3-5 օր
Լիարժեք գործարկում ՊԵԿ-ում
99.9%
Ֆիսկալացման հասանելիություն

Ինչպե՞ս գրանցվել

  1. 1

    Ներբեռնեք ուղեցույցը

    ՀՀ ՊԵԿ-ում Է-ՀԴՄ գրանցման ուղեցույցը

  2. 2

    Գրանցվեք

    Ինտեգրեք Ձեր խանութը Է-ՀԴՄ API-ի հետ

  3. 3

    Գրանցեք Է-ՀԴՄ-ն

    Է-ՀԴՄ-ի գրանցում ՀՀ ՊԵԿ-ում

  4. 4

    Սկսեք վաճառքը

    Առևտուրն ավտոմատ գրանցվում է ՊԵԿ-ում և գեներացվում է կտրոնը

Ինչպե՞ս է աշխատում

Էլեկտրոնային ՀԴՄ-ի ինտեգրում՝ պարզ, արագ և ավտոմատ

Փորձել Է-ՀԴՄ հիմա

Գրանցեք վաճառքը

Ձեր կայքում կատարված վաճառքը ավտոմատ գրանցվում է Էլեկտրոնային ՀԴՄ համակարգում։

Ավտոմատ փոխանցում

Վաճառքի տվյալները փոխանցվում են ՊԵԿ համակարգ՝ առանց ձեռքով լրացումների։

Կտրոնը պատրաստ է

Վաճառքից հետո էլեկտրոնային կտրոնը ձևավորվում է վայրկյանների ընթացքում։

Ինտեգրեք ծրագիրը Է-ՀԴՄ API սերվիսի հետ

  • 100% համապատասխանություն Է-ՀԴՄ պահանջներին
  • Կանխիկ և անկանխիկ կտրոնի տրամադրում
  • Թվային կտրոն SMS, QR և հղումով առաքում
Ներկայացնել Է-ՀԴՄ գրանցելու հայտ

Գնացուցակ

Է-ՀԴՄ API
մինչև 3,000 կտրոն ամսական
2,500 ֏ / ամիս
Է-ՀԴՄ API
3,001 – 5,000 կտրոն ամսական
5,000 ֏ / ամիս
Է-ՀԴՄ API
5,001 – 10,000 կտրոն ամսական
10,000 ֏ / ամիս
Է-ՀԴՄ API
10,001 – 20,000 կտրոն ամսական
25,000 ֏ / ամիս
Է-ՀԴՄ API
20,001 – 30,000 կտրոն ամսական
50,000 ֏ / ամիս
Է-ՀԴՄ API
30,001 – 50,000 կտրոն ամսական
80,000 ֏ / ամիս
Է-ՀԴՄ API
50,001 – 100,000 կտրոն ամսական
150,000 ֏ / ամիս
Է-ՀԴՄ API
100,001 – 200,000 կտրոն ամսական
250,000 ֏ / ամիս
Է-ՀԴՄ API
200,000-ից ավելի կտրոն ամսական
400,000 ֏-ից, պայմանավորվածությամբ
Միացում և ՊԵԿ-ում գրանցում
Անվճար 12-ամսյա պայմանագրով։ Ամբողջությամբ հեռավար՝ այցելություն չի պահանջվում
0 / 15,000 ֏, միանվագ
Կառավարման վահանակ
Կտրոնների ցանկ և մանրամասներ, PDF ներբեռնում, վերադարձի ձևակերպում առանց ծրագրավորման, մասնաճյուղեր, լոգո և API բանալիներ
10,000 ֏ / ամիս
Կառավարման վահանակ
50,001-ից բարձր սակագների դեպքում
Անվճար
Լրացուցիչ իրավաբանական անձ
Երկրորդ և հաջորդ ՀՎՀՀ-ները նույն հաշվի ներքո՝ առանձին վկայագրով և կարգավորումներով
2,000 ֏ / ամիս
Տեղափոխում այլ մատակարարից
Ձեր գործող Է-ՀԴՄ ծառայությունը փոխանցում ենք մեզ առանց վաճառքի ընդհատման։ Անվճար 12-ամսյա պայմանագրով
0 / 20,000 ֏, միանվագ
Անհատական ինտեգրում
Մեր ծրագրավորողը գրում է ինտեգրումն անմիջապես ձեր համակարգում։ Ձեր կողմից ծրագրավորում չի պահանջվում
50,000 ֏-ից, միանվագ
SLA 99.9%՝ 1-ժամյա արձագանքով
Շուտով։ Երաշխավորված հասանելիություն և առաջնահերթ սպասարկում
15,000 ֏ / ամիս
Վահանակ ձեր սեփական դոմեյնով
Շուտով։ Վահանակը հասանելի է ձեր սեփական հասցեով, ձեր բրենդով
10,000 ֏ / ամիս
Հաշվետվությունների արտահանում և BI հասանելիություն
Շուտով։ Տվյալների արտահանում և միացում ձեր վերլուծական համակարգին
8,000 ֏ / ամիս
Կտրոնի առաքում՝ էլ. փոստ, Viber, Telegram
Շուտով
Անվճար
Կտրոնի առաքում՝ SMS
Շուտով
8 ֏ / հաղորդագրություն
WooCommerce, Shopify և OpenCart ընդլայնումներ
Շուտով
Անվճար
Առանձին սերվեր կամ ձեր սերվերի վրա տեղակայում
Շուտով
Պայմանավորվածությամբ

FAQ

Որքա՞ն է տևում ինտեգրումը

Տեխնիկական կողմը սովորաբար մի քանի ժամ է։ Ակտիվացումն ու կարգավորումը մեր կողմից՝ նույն օրը։ Եթե չեք ցանկանում ծրագրավորել, մեր ծրագրավորողը կարող է ինտեգրումը գրել ձեր համակարգում։

Աշխատու՞մ է իմ պլատֆորմի հետ

API-ն սովորական HTTP է՝ JSON հարցումներով, ուստի աշխատում է ցանկացած ծրագրավորման լեզվի և պլատֆորմի հետ։ Մանրամասները քննարկում ենք զանգի ժամանակ։

Ի՞նչ է պետք սկսելու համար

Ձեր ՀՎՀՀ-ն, ՀԴՄ-ի գրանցման համարը և ՊԵԿ-ի տրամադրած սերտիֆիկատը։ Մնացածը մենք ենք անում՝ ամբողջությամբ հեռավար, այցելություն չի պահանջվում։

Կարո՞ղ եմ փորձել առանց իրական վաճառքի

Այո։ Փորձնական միջավայրն անվճար է և անսահմանափակ։ Այն անցնում է նույն ծածկագրով, ինչ իրականը, բայց ոչինչ չի գրանցվում ՊԵԿ-ում։ Կարող եք նաև հատուկ նշաններով ստիպել, որ հարցումը ձախողվի կամ ժամանակը լրանա՝ ձեր սխալների մշակումը ստուգելու համար։

Ի՞նչ է լինում, եթե հարցումը ձախողվի

Կտրոնի կարգավիճակը երևում է վահանակում, իսկ ժամանակավոր խափանումների դեպքում հարցումը կրկնվում է ավտոմատ։ Եթե ՊԵԿ-ի պատասխանը չի հասնում, կտրոնը դրվում է սպասման մեջ և չի կրկնվում ինքնաբերաբար — այդպիսի կտրոնը կարող է արդեն գրանցված լինել, և կրկնումը կստեղծեր երկրորդ ֆիսկալ փաստաթուղթ։

Ինչպե՞ս եք հաշվարկում կտրոնները

Մեկ կտրոն՝ ՊԵԿ-ի համակարգում հաջողությամբ գրանցված մեկ վաճառք կամ վերադարձ։ Ձախողված հարցումները, կրկնական փորձերը, կարգավիճակի ստուգումները և փորձնական միջավայրից կատարված հարցումները չեն հաշվարկվում։ Սակագինը որոշվում է ամսվա փաստացի ծավալով — նախապես ընտրելու կարիք չկա։

Կարո՞ղ եմ վերադարձ ձևակերպել

Այո՝ ամբողջական և մասնակի, ըստ ապրանքատեսակի և քանակի։ Մնացած քանակը հաշվառվում է սկզբնական կտրոնի դիմաց, ուստի կարող եք վերադառնալ մնացորդի համար ավելի ուշ։ Կառավարման վահանակով դա արվում է առանց ծրագրավորման։

Քանի՞ հարցում կարող եմ ուղարկել

Րոպեում մինչև 120 հարցում՝ յուրաքանչյուր API բանալու համար։ Սովորական առևտրի համար դա բավական է. եթե ձեր ծավալն ավելի մեծ է, գրեք մեզ։

Մի քանի մասնաճյուղ կամ իրավաբանական անձ ունեմ

Յուրաքանչյուր մասնաճյուղ առանձին ՀԴՄ է՝ իր կարգավորումներով, լոգոյով և API բանալիով, բոլորը՝ մեկ հաշվի ներքո։ Երկրորդ և հաջորդ ՀՎՀՀ-ները ավելանում են ամսական 2,000 դրամով։

Ինչպե՞ս է հասնում կտրոնը գնորդին

Յուրաքանչյուր կտրոն ստանում է պատրաստի PDF՝ QR կոդով և մշտական հասցեով, որը կարող եք ուղարկել գնորդին — նրան հաշիվ պետք չէ։ Էլ. փոստով, Viber-ով, Telegram-ով և SMS-ով ուղարկումը շուտով է։

Ներկայացնեք Է-ՀԴՄ գրանցելու հայտ

Թողեք Ձեր տվյալները, և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ՝ պատասխանելու հարցերին և ցույց տալու, թե ինչպես է այն աշխատում։

  • Աջակցություն էլ. փոստով
  • Արագ արձագանք
  • Պատասխան՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում